Լեւոն Արոնյանը պարտվեց Ֆաբիանո Կարուանային

Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր կայացած 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց Ֆաբիանո Կարուանայի հետ:

Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը շատ ակտիվ սկսեց եւ հենց սկզբից նետվեց գրոհի: Ավաղ, Լեւոն Արոնյանին չհաջողվեց զարգացնել այն, հակառակը, միջնախաղում սխալվեց եւ հայտնվեց ցանր վիճակում: Երկարատեւ դիրքային պայքարից հետո թվում էր, որ ի վերջո կգրանցվի ոչ-ոքի: Սակայն սպիտակները հայտնվեցին ցայտնոտի մեջ եւ արագության տակ նոր կոպիտ սխալ թույլ տվեցին, որից անմիջապես օգտվեց ամերիկացի շախմատիստը, որն էլ 37-րդ քայլին հաղթանակ տարավ:   

Այդպիոսով, Լեւոն Արոնյանը կրեց երրորդ պարտությունը մրցաշարում եւ այժմ 2,5 միավորով բաժանում է 7-8-րդ տեղերը: Իսկ ահա ամերիկացի գրոսմայստերը վաստակեց 5 միավոր եւ կրկին դարձավ մրցաշարի միանձնյա առաջատարը:

Հաջորդ, 8-րդ տուրի պարտիաները կկայանան վաղը, մարտի 19-ին: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի չինացի Դին Լիժէնի հետ: