Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալ» - «Միլան». Ինչո՞ւ փոխարինվեց Հենրիխ Մխիթարյանը

Սպորտ
a1miki-1-4

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Արսենալ» - «Միլան» խաղում մասնագետներն այնքան էլ բարձր չեն գնահատել լոնդոնցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը: Sofascore.com կայքը հայ ֆուտբոլիստին նշանակել է 7.3 բալ, որը 5-րդ ցուցանիշն է միջին եւ առջեւի գծերի խաղացողների համար: WhoScored.com-ը այդ դիրքի խաղացողների մեջ Հենրիխ Մխիթարյանին նշանակել է ամենացածր գնահատականը՝ 6.9: Սակայն, հարկ է նշել, որ հանդիպման 69-րդ րոպեին մեր ֆուտբոլիստին փոխարինած Մոհամեդ Էլ-Ներին նույնպես ցածր գնահատականի է արժանացել (6.5)՝ այսինքն, նա չի փոխել կամ ուժեղացրել թիմի խաղը: Ինքնին հարց է ծագում, իսկ ինչո՞ւ Արսեն Վենգերը փոխարինեց Հենրիխ Մխիթարյանին: Ֆրանսիացի մասնագետը խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին չի մեկնաբանել փոխարինումները, սակայն դրանք պարզից էլ պարզ էին, քանի որ առաջինը կապված էր ֆուտբոլիստի վնասվածքի հետ, իսկ մյուս երկուսում մարզիչը հանգիստ տվեց թիմի երկու առաջատարներին՝ Հներիխ Մխիթարյանին ու Մեսութ Օզիլին: Ի դեպ, չնայած բուքմեյքերների դրած ցածր գնահատականներին, «Աևսենալի» երկրպագուները սոցցանցերում բարձր են գնահատել մեր ֆուտբոլիստի խաղը՝ նշելով, որ թիմում հայտնվել է եւ փլեյմեկեր, եւ «աշխատասեր ձի»: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի պատասխան խաղում «Արսենալը» 3:1 հաշվով հաղթելով «Միլանին», մտել է քառորդ եզրափակիչ: Այս փուլի մրցակիցը հայտնի կդառնա այսօր կայանալիք վիճակահանությունից հետո: