Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Վենգեր. «Մխիթարյանը շատ արագ հարմարվեց թիմին» (տեսանյութ)

Սպորտ
sport-miki

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Միլանի» հետ խաղից առաջ անդրադարձել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լոնդոնյան կարիերայի սկզբնական փուլի մասին. «Նա շատ արագ հարմարվեց եւ ներգրավվեց թիմում: Իհարկե, դրան նպաստեց այն, որ բարձր հատկանիշներ ունեցող խաղացող է: Բացի այդ, նա վաղուց է հանդես գալիս արտասահմանյան ակումբներում եւ գիտի, թե ինչպես պետք է իրեն պահի այս կամ այն իրավիճակում: Ես կարծում եմ, որ «Արսենալի» խաղաոճը լիովին համապատասխանում է նրան», - ասել է ֆրանսիացի մասնագետը: «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն նույնպես խոսել է հայ ֆուտբոլիստի որակների մասին, որի խփած գոլը «Արսենալին» օգնել է 2:0 հաշվով հաղթանակ տանել առաջին խաղում: «Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, որը տեղափոխվելով Անգլիա, անընդհատ բարելավում է որակները: Նա բացի այդ, շատ արագ է մտածում եւ խաղում», - ասել է իտալացի մասնագետը: Նշենք, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Արսենալ» - «Միլան» հանդիպումը կկայանա այսօր, կեսգիշերից հինգ րոպե անց: