Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում տնակ է այրվել

Պաշտոնական
911

Մարտի 14-ին, ժամը 07:39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ա. Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում գտնվող կիսակառույց շինությանը կից տնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Ավետիսյան փողոցի թիվ 62 հասցեում այրվում է վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:05-ին, մարվել՝ 08:17-ին: Ամբողջությամբ այրվել է տնակը (մոտ 18 քմ):