Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյան. Իրական երկրպագուները նրանք են, ովքեր գալիս և աջակցում են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
arsenal-star-henrikh-mkhitaryan-gives-three-reasons-for-manchester-united-exit-696x413

Հենրիխ Մխիթարյանը եւ Արսեն Վենգերը խոսել են նաեւ երկրպագուների մասին «Հաղթանակը դժվարությամբ տրվեց, քանի որ նախորդ մի քանի խաղում պարտվել էինք: Բայց մենք կարողացանք ուժ գտնել և խաղալ սեփական հարկի տակ, որպեսզի ցույց տանք՝ անընդմեջ պարտությունները վատ պատահականություն էին: «Միլանի» հետ հանդիպումից հետո մենք վստահություն էինք ձեռք բերել: Պետր Չեխի սեյվը 11-մետրանոցից հետո շատ կարևոր էր, հակառակ դեպքում խաղի ընթացքը կարող էր փոխվել: Հնարավոր է՝ մրցակիցը կարողանար նաև 2-րդ գոլը խփել: Շնորհակալություն Պետերին: Նրա սեյվից հետո մենք ավելի մեծ վստահություն ձեռք բերեցինք և խփեցինք 3-րդ գոլը: Ես միշտ պարզապես վայելում եմ Օբամեյանգի հետ խաղալը: Դա առանձնահատուկ ինչ-որ բան է: Շնորհակալություն նրան այս գոլի համար: Մենք պետք է շարունակենք աշխատել նույն ոգով, որպեսզի ավելի շատ գոլեր խփենք: Ինչ վերաբերում է երկրպագուներին, ապա պետք է նշեմ, որ մենք միշտ խաղում ենք նրանց համար: Խաղում ենք նրանց համար, ովքեր գալիս և աջակցում են մեզ: Իրական երկրպագուները նրանք են, ովքեր գալիս և աջակցում են: Իսկ միայն հաղթանակների ժամանակ մեր կողքին կանգնողների մասին ասելու բան չունեմ: Պարզապես շնորհակալ եմ բոլորին, ովքեր այսօր աջակցում էին մեզ»,- ասել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Արսենալի երկրպագուները բոյկոտում են, եւ խաղերը անցնում եմ կիսով չափ դատարկ մարզադաշտում: Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրում «Ուոթֆորդի» հետ հանդիպման (3:0) լավագույն խաղացող: Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը «Արսենալի» կիսապաշտպանի խաղը գնահատել է 8,8, ինչը ամենաբարձր ցուցանիշն է երկու թիմերի խաղացողների շրջանում:  «Արսենալի»գլխավոր մարզիչ Արսեն Վենգեր  «Այսօր մենք հաղթանակի հասանք, և ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կարևոր էր «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակից հետո պահպանել կայունությունը: Մենք անհաջող շրջան ունեցանք և երկրպագուների համար ծանր էր այնքան, որքան՝ մեզ համար: Մեր խնդիրն այն է, որպեսզի նման կարևոր պահերին միասին լինենք, արդյունք տանք և մեր խաղով վերականգնենք երկրպագուների վստահությունը», ասել է Վենգերը: Դժվար է համատարած նեգատիվիզմի մեջ, սակայն ես իմ աշխատանքն եմ անում: