Դանի Ալվեսը Ռոնալդուի մարզաշապիկն օգտագործել է որպես թաշկինակ (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «ՊՍԺ» – «Ռեալ» խաղում տանտերերի պաշտպան Դանի Ալվեսը տարօրինակ վարք է դրսեւորել Քրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ:

Հանդիպման հեռարձակման ժամանակ օպերատորները ֆիքսել են այն պահը, երբ բրազիլացի ֆուտբոլիստը բռնում է պորտուգալացու մարզաշապիկի թեւքից: Սակայն այդ դրվագի մանրակրկիտ դիտելուց հետո երեւում է, որ մինչ այդ Դանի Ալվեսը ձեռքով մաքրել էր քիթը:

Արդյո՞ք այդ արարքը կդառնա ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի քննարկման առարկա, դժվար է ասել, սակայն տեսանյութը մեծ աղմուկ է առաջացրել համացանցում: