Պայթյունից հետո Վրացական փողոցի 10 շենքում ոչինչ չի վերականգնվել

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դիմում-բողոքը

Այսօր 2018 թվականի մարտի 6-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այցելել է Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենք, որտեղ վերջերս տեղի էր ունեցել պայթյուն: Փաստացի, պայթյունից հետո  շուրջ երկու շաբաթ անց վնասված շենքում վերականգնելու ուղղությամբ որևէ աշխատանքներ տեղի չեն ունեցել, չնայած այն հանգամանքին, որ քաղաքային իշխանությունը խոստացել էր անմիջապես վերականգնել քանդված շինությունը: Քաղաքացիները իրենց բողոքում նշում են, որ այստեղ այլևս անվտանգ ապրել հնարավոր չէ:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ պատկան մարմինները անգործություն են ցուցաբերում, որով էլ ոտնահարվում են բնակիչների իրավունքները՝ խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ` պայթյունի հետևանքով տուժած շենքի բնակիչների իրավունքները վերականգնելու համար, միաժամանակ՝ պատկան մարմիններին անգործություն ցուցաբերելու համար ենթարկել պատասխանատվության: