Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին մահացած են գտել հյուրանոցում

Սպորտ
a1fiorentina

Իտալիայի հավաքականի եւ «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Դավիդե Աստորին այսօր առավոտյան Ուդինեի քաղաքի հյուրանոցներից մեկի համարում հայտնաբերվել է մահացած վիճակում: Ինչպես նշում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը հանկարծամահ է եղել քնած ժամանակ:  «Ֆիորենտինենան» այսօր պետք է հանդիպեր «Ուդինեզեի» հետ: Սակայն այդ խաղը, ինչպես նաեւ առաջնության մնացած 7 հանդիպումները, հետաձգվել են եւ կկայանան ավելի ուշ: Դավիդե Աստորին ծնվել է 1987 թվականին: Նա երկար տարիներ հանդես է եկել «Կալյարիում», ապա տեղափոխվել «Ռոմա»: 2015 թվականից խաղում էր «Ֆիորենտինայում», որտեղ դարձել էր թիմի ավագը: 2011 թվականից նա Իտալիայի հավաքականի անդամ էր: Ամուսնացած է, ունի երկու տարեկան դուստր Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցներըն նա երբեք չի բողոքել առողջությունից, բացի այդ չի ստացել լուրջ վնասվածքներ: Բժիշկներն այժմ պարզում են, թե ինչն է եղել 31-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառը: