Ամենաթասիբով գյումրեցիներ միացեք մեզ. «Երկիր Ծիրանիի» ակցիան Գյումրիում. (տեսանյութ)

Այսօր՝ 2018 թվականի մարտի 4-ին, «Ընդվզի՛ր»  գրությամբ պաստառով «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ  համահայկական ընդվզումը կազմակերպելու համար  եղան Գյումրի քաղաքում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հորդորում էր Գյումրի քաղաքի բնակիչներին մասնակից լինել քաղաքական գործընթացներին, ընդգրկվել համազգային մեծ ընդվզման գործընթացի մեջ, տապալելու համար այս գործող ապօրինի իշխանությունը և հիմնադրելու այնպիսի հանրապետություն, որտեղ մարդիկ բարեկեցիկ են ապրում և որտեղից մարդիկ չեն փախչում:

«Ընդվզում»,  «Միացում» «Գյումրի միացիր» « Գյումրի ոտքի» կոչերով Երկիր Ծիրանին հորդորում էր քաղաքացիներին նույն օրը, նույն ժամին դուրս գալ փողոցներ և ընվզել այնքան ժամանակ, մինչև այս ապօրինի իշխանությունը վերջնականապես տապալվի:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շարունակեց իր  բողոքը Վանաձորում: