Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանցիների կարծիքը նոր նախագահի մասին (տեսանյութ)

Հասարակություն
naxagah

Երևանցիներն առանձնապես ոգևորված չեն փաստով, որ Հայաստանի Ազգային ժողովն այսօր ընտրեց երկրի 4-րդ նախագահին՝ ի դեմս Արմեն Սարգսյանի։ 2015թ-ից փոփոխված Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները առանձնապես շատ չեն. նրա դերն ավելի շատ խորհրդանշական է։ Նախագահի իրավասությունների մեջ է՝ ընդունել օտարերկրյա հյուրերի, օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծել ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը, իսկ դատապարտված անձին ներում շնորհելու լիազորությունները կիսում է վարչապետի հետ։  Ահա հենց վարչապետն էլ ապրիլից կդառնա երկրի ամենակարեւորագույն անձը, եւ չի բացառվում , որ այդ պաշտոնը ստանձնի Սերժ Սարգսյանը, չնայած 2014 թվականին հայտարարել էր, որ այլևս երբեք չի առաջադրվելու ոչ ՀՀ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնում։ Հարցախույզ՝ Երևանի բնակչության շրջանում։ Մանրամասն՝ տեսանյութում