Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ ուժից է առաջադրվել. «Ժառանգություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
AzatArshakyan

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով նախագահի պաշտոնում արդեն ընտրված Արմեն Սարգսյանի քաղաքական վերադարձը Հայաստան չնշանավորվեց այնպես, ինչպես հարիր է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրին. « Կանխատեսելի էր, որ այսպես է լինելու: Թափթփվածությունը այսօրվա քաղաքական վերնախավի գլխավոր առանձնահատկությունն է, ոչինչ պլանավորված չէ, թվում է, թե մտածել են ով կա, այ Արմեն Սարգսյանը, եկեք իրեն բերենք» Ազատ Արշակյանը պնդում է՝ փաստաթղթերի մասին խոսակցություն ընդհանրապես պիտի չլիներ. «Փաստաթղթերն անվիճելիորեն պետք է լինեին, ոնց կարող է այսպիսի բան լինել, սա մեր վարչարարական համագարգի մակարդակն է, էս ու՞ր ենք գնացել»: «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանն էլ հաջորդ նախագահի լեգիտումության մասով այլ մտահոգություններ ունի. «Ոչ լեգիտիմ ուժի երաշխավորած մեկն է ինքը, մենք այդ դառը փորձն ունեցել ենք, երբ Կարեն Կարապետյանը նոր էլ վարչապետ նշանակվել, բոլորը ոգևորվել էին և սպասում էին, որ շատ փոփոխություններ է անելու, բայց եղավ այն ինչ եղավ, նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում նա չէր կարող գործողություններ անել»: «Ժառանգություն» կուսակցության անդամները հանդիպման ժամանակ Արմեն Սարգյանին հարցրել են՝ ինչպես է նա պատրաստվում վերահսկել իշխանավորներին, սակայն կոնկրետ պատասխաններ չեն ստացել. «Ասել է, որ ինքը առաջնորդ է լինելու, չեմ ուզում իրեն վիրավորել, բայց ավելի քան վստահ եմ, որ փչացված իմիջով, եթե անգամ յոթ տարի նույնիսկ դիմանա՝ կհեռանա»