Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավեն Անդրիասյանը Հիկարու Նակամուրայի հետ կիսեց 2-3-րդ տեղերը

Սպորտ
a1chess-blic

Մոսկվայում կայացած «Աերոֆլոտ Օփեն» դասական շախմատի մրցաշարի ավարտից հետո տեղի ունեցավ նաեւ կայծակնային շախմատի մրցաշար, որը հավաքել էր ավելի հզոր կազմ: Մասնակիցների թվում էին նաեւ աշխարհի առաջատար շախմատիստներ Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Յան Նեպոմնյաշչին եւ այլք: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել են 210 շախմատիստ, այդ թվում 83 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացրած 13 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր եւ Հիկարու Նակամուրայի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները: Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Յան Նեպոմնյաշչին, որը վաստակեց 15 միավոր: