Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գավառի, Վայքի, Գորիսի և Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում

Կարևոր լուրեր Պաշտոնական
zyun

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի, Վայքի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Աշտարակի, Ապարանի, Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին և Պուշկինի, Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր: Ճանապարհաշինարաները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն