Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ անդամներն այցելեցին 10-ը զոհերի գերեզմաններին

Կարևոր լուրեր Պաշտոնական
HAK

Մարտի 1-ի ոճրագործության 10-ամյակի տարելիցի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները այցելեցին 10-ը զոհերի գերեզմաններին՝ հարգանքի տուրք մատուցելու ազատության համար զոհվածներին: Լեւոն Զուրաբյանը, Զոյա Թադեւոսյանը, Ալեքսան Հակոբյանը, Վլադիմիր Կարապետյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Նարեկ Սարգսյանը եւ Արմեն Խաչատրյանը ծաղիկներ դրեցին Հաովհանես Հովհաննիսյանի, Զաքար Հովհաննիսյանը, Գոռ Քլոյանի եւ Արմեն Ֆարմանյանի շիրիմներին, Արամ Մանուկյանը, Սարգիս Թամազյանը, Առաքել Սեմիրջյանը, Բագրատ Անդրեասյանը այցելեցին Սամվել Հարությունյանի, Տիգրան Աբգարյանի, Գրիգոր Գեւորգյանի, Տիգրան Խաչատրյանին գերեզմանին, Կոնգրեսի Եղվարդի եւ Ախթալայի կառույցների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին եւ ծաղիկներ դրեցին Համելտ Թադեւոսյանի եւ Դավիթ Պետրոսյանի շիրիմներին: Այսօր, ժամը 16:00 Սուրբ Սարգիս եկեղեցում կկատարվի նաեւ եկեղեցական կարգ՝ նվիրված զոհերի հիշատակին, իսկ 18:00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի Մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթը:        Հայ Ազգային Կոնգրես