Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 տարի անազատության մեջ անցկացրած Հիմնադիր խորհրդարանի անդամը շարունակելու է պայքարը (տեսանյութ)

Հասարակություն
armen-miqayelyan-1

 Մեկ տարի կալանավայրում անցկացնելուց հետո  նույնիսկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը չի պատրաստվում հրաժարվել պայքարից: «Եթե մարդու ներսում ազատության պահանջ կա, ինքը դրանից չի կարող հրաժարվել, այսինքն պայքարը շարունակվում է:  Մեկ տարին ինձ ներքին խաղաղություն տվեց կալանավայրում: Բնականաբար ինձ ձերբակալումը եւ մեկ տարով ազատությունից զրկելը կապված էր իմ քաղաքական գործունեության հետ»,- «Ա1+»-ին ասաց Արմեն Միքայելյանը:       Հիմնադիր խորհրդարանի անդամը   բերման էր ենթարկվել 2016 թ  հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը՝ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ակցիային մասնակցելուց հետո։ Երբ   Խորենացի փողոցի հանրահավաքն ավարտված է եղել, արդեն տուն հասնելու ճանապարհին  քաղաքացիական հագուստով անձինք նրան նստացրել են մեքենան եւ  տարել բաժին:  Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենք: « Իրենք զենքը դրել են գոտկատեղիս, այնուհետեւ իրենք էլ հանել են:  Առանց փաստի դատապարտեցին: Մանր -մունր հանգամանքներին դեռ չեմ անդրադառնում»:    Դատարանում ցուցմունք են տվել նաեւ Արմեն Միքայելյանի հարազատները եւ նշել, որ  նա զենք չի ունեցել: Դատարանը, սակայն,  արժանահավատ չի համարել նրանց ցուցմունքները: «Ինձ համար առնվազն տարօրինակ է:  Ընթերական, երբ իր բոլոր տվյալները խաբում է, իր տված ցուցմունքն արժանահավատ է: Նա նաեւ դատարանում նշեց, որ տվյալները խաբել է, որովհետեւ ոստիկաններից վախեցել է:  Այսինքն՝  ոստիկաններից վախեցող մարդը, որը տվյաները խաբում է, իր ցուցմունքը արժանահավատ է համարվում, իսկ մտերիմներից ցուցմունքը արժանահավատ չի համարում, դա աբսուրդ է ուղղակի»,- ավելացրեց  Հիմնադիր խորհրդարանի անդամը:  2017թ մարտի 17-ին հրապարակված վճռից  անմիջապես հետո  Արմեն Միքայելյանը կալանավորվել է. «Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ էին, ինձ թվում է ընտրությունների հետ էր կապված»:  Արմեն Միքայելյանը պաշտպանների  հետ խորհրդակցելուց հետո հնարավոր է դիմի ՄԻԵԴ: