Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարապետ Չալյանը 3-րդ տեղի մարտում հաղթեց ադրբեջանցի ըմբիշին

Սպորտ
a1borba

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը չորս մեդալ նվաճեց Կիեւում ավարտված միջազգային մրցաշարի վերջին օրը: Մեր մինչեւ 60 կգ քաշային ըմբիշ Արմեն Մելիքյանը 3-րդ տեղի համար մրցամարտում մաքուր հաղթանակ տարավ ուկրաինացի Դենիս Չեբանովի նկատմամբ՝ 10:0: 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում 8:4 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Հասան Ալիեւի նկատմամբ: Մինչև 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը հաղթեցին ուկրաինացիներ, համապատասխանաբար Սեմյոն Նովիկովին ու Ալեքսանդր Շիշմանին եւ միասին զբաղեցրին պատվո պատվանդանի 3-րդ հարթակը: Այդպիով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վեց մեդալ նվաճեց կիեւյան ստուգատեսում՝ 1 ոսկե, 5՝ բրոնզե: Իսկ ահա մեր ազատ ոճայինները տուն են վերադառնում ձեռնունայն՝ առանց մրցանակների: