Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան բախվել է սյանը ու բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է

Պաշտոնական
vtar-1

ՀՀ ԱԻՆ-ում այսօր ժամը 05:15-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի ենթակայանի մոտակայքում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 35 CV 029 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և բռնկվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:56-ին, մարվել՝ 06:15-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: