Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոռ Մինասյանը՝ Հայաստանի ուժեղագույն ծանրորդ

Սպորտ
cid__a0386715-abf1-77a5-3fdd-35c93fa260c0@yahoo

Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Հանրապետության 160 ծանրորդներ մրցումային չորս օրում որոշեցին այս տարվա ուժեղագույններին: Քաշային տարբեր կարգերում Հայաստանի չեմպիոն կոչումը նվաճեցին Համլետ Մնացականյանը (56 կգ), Խաչիկ Հարությունյանը (62 կգ), Հրայր Հովհաննիսյանը (69 կգ), Ժորժ Եղիկյանը (77 կգ), Հակոբ Մկրտչյանը (85 կգ), Սամվել Բաբակյանը (94 կգ), Սամվել Գասպարյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):