Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1000 անավարտ վերաքննիչ բողոք՝ վարչական մարմինների կողմից

Քաղաքականություն
Karen-Karapetyan-4

2017 թվականին պետական բյուջեի եկամուտները 2016 թ համեմատ աճել են շուրջ 125 մլրդ դրամով: «Չնայած նշված ցուցանիշին՝ պետք է արձանագրել, որ դեռեւս առկա են հարկային ստվերի նվազեցման հետ կապված խնդիրներ: Խնդիրներ կան օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետեւանքով հարկերի վճարումից խուսափելու, արհեստական նվազեցնելու, ինչպես նաեւ  հարկային արտոնությունների հստակեցման եւ նպատակային օգտագործման հարցերում»,- այսօր մեկնարկած գործադիր մարմնի նիստին հանձնարարեց վարչապետը:  Նա Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց  յոթօրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրները փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկները: Վարչապետ Կարեն Կարապետյանը  Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց  տասնօրյա ժամկետում մշակել եւ  ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ նախագիծ, ըստ որի  համապատասխան խումբը սեղմ ժամկետներում Կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, արտոնությունների կիրառման հստակեցման առաջարկություններ։ «Բոլոր լուծումները, որը խումբը ներկայացնելու է, առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնելն է», - ասաց Գործադիր մարմնի ղեկավարը:  Վարչապետի երկրորդ հանձնարարականը վերաբերում էր վարչական գործերով ներկայացվող բողոքներին։ Ըստ Կարեն Կարապետյանի՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից:  Նրա խոսքերով՝ նման իրավիճակը բացասաբար է ազդում վարչական վերաքննիչ դատարանների ծանրաբեռնվածության վրա:  Վարչապետը Ոստիկանության պետին  եւ Երեւանի քաղաքապետին  հանձնարարեց  մեկամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաքննիչ դատարաններում ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել է ապացույցների հավաքագրման, մեկնաբանման թերություններ։  Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերի վերանայմանը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում կառուցվում են եւ  կան բժշկական հաստատություններ, որի ծախսերի տակից դուրս գալը պրակտիկորեն անհնար է: «Ընդհանուր օգտագործման մեծ տարածքներ են, բարձր առաստաղներ, դրանից առաջանում է տաքացման խնդիրները,  իսկ աշխարհում նման բան չկա»,-ավելացրեց Կարեն  Կարապետյանը: