Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նապոլին» մարզչի ծխելու համար գումար կվճարի «ՌԲ Լայպցիգ»-ին

Սպորտ
sport-napoli-1

«ՌԲ Լայպցիգ» ֆուտբոլի ակումբը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի «Նապոլիի» հետ խաղից առաջ հատուկ առանձնասենյակ է պատրաստել ստադիոնի հյուրերի հանդերձարանում: Ինչպես հայտնում է «Բիլդ» թերթը, իտալացիները նման խնդրանքով դիմել են գերմանացիներին, որպեսզի թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին առանձին ծխելու հնարավորություն ունենա:  «Նապոլին» նման ծառայության համար գումար է վճարել գերմանական ակումբին: Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Նեապոլում կայացած առաջին խաղում գերմանացիները 3:1 հաշվով վստահ հաղթանակ են տարել: Պատախան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին, Լայպցիգում: