Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իջևանցին բերման է ենթարկվել՝ մացառախոզ որսալու կասկածանքով (տեսանյութ)

Պաշտոնական
2M20021B8

Փետրվարի 17-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։  Իջևանի բնակիչ 70-ամյա Ղևոնդյանի մեքենայում հայտնաբերվել է մորթված մացառախոզ, ինչպես և 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող, գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, փամփշտատուփ՝ 16 փամփուշտով, դանակ ու սղոց։  Պարզվել է, որ հրացանն ապօրինի է։  Աշոտ Ղևոնդյանը ոստիկաններին հայտնել է, որ մացառախոզը որսացել է անտառում լարած թակարդով։  Դեպքի հանգամանքները պարզվում են։  Կատարվում է հետաքննություն։