Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին մեծ սկանդալը ամենախաղաղ մրցաձեւում՝ կյոռլինգում

Սպորտ
sport-doping

2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մեդալակիր, ռուսաստանցի կյոռլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկի դոպինգ-ստուգումը կրկին դրական արդյունք է  տվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի օլիմպիական մարզիկների հավաքականի պատասխանատուն: Մարզիկի արյան երկրորդ սրվակի բացումից հետո հաստատվել է նրա կողմից արգելված դեղամիջոց՝ մելդոնիում օգտագործելու փաստը: Այս լուրը ցնցել է ոչ միայն ամբողջ Ռուսաստանը, այլեւ՝ միջազգային հանրությունը: Բանն այն է, որ այս մրցաձեւում, որն այնքան էլ մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն չի պահանջում, դեռեւս ոչ մեկը չէր բռնվել խթանիչ օգտագործելու մեջ: Սա առաջին դեպքն է: Փետրվարի 22-ին Ալեքսանդր Կրուշելնիցկու հարցը քննվելու է Սպորտի վերաքննիչ դատարանում: Ռուսաստանի կյոռլինգի ֆեդերացիան պետք է բացատրություն տա, թե ինչպե՞ս է արգելված դեղամիջոցը հայտնվել մարզիկի արյան մեջ: Հավելենք, որ Փհենչհան-2018-ում Ալեքսանդր Կրուշելնիցկին իր կնոջ՝ Անաստասիա Բրիզգալովայի հետ, կյոռլինգի խառը զույգերի մրցումներում զբաղեցրել է երրորդ տեղը եւ նվաճել բրոնզե մեդալ: Մրցումներն ավարտելուց հետո նրանք անմիջապես լքել է օլիմպիական ավանը: