Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» սկսել է պլանավորել իր ապագան՝ Արսեն Վենգերի հեռանալու դեպքում

Սպորտ
sport-arsenal

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ որդին՝ Ջոշ Կրոնկը, որը 37 տարեկան է, տեղափոխվել է Լոնդոն, ակումբի գործունեությունը խորը ուսումնասիրելու համար։ Նա ակումբի ենթակառուցվածքների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար Լոնդոնում երեք ամսով բնակարան է վարձել։ Սա կրտսեր Կրոնկի կարիերայում նշանակալի փոփոխություն է, քանի որ նախկինում նա բազմիցս քննադատվել է ակումբից հեռու մնալու համար։ «Արսենալին» մոտ գտնվող աղբյուրները հայտնում են, որ Կրոնկը չի միջամտելու ակումբի գործունեությանը, պարզապես ձգտելու է մոտիկից ծանոթանալ տարվող աշխատաքների հետ։ Գործադիր տնօրեն Իվան Գանձիսը անցած տարի թիմի ելույթներից դժգոհ մնացած երկրպագուներին հավաստիացրել է, որ առաջիկայում «Արսենալում» մեծ փոփոխություններ կլինեն, եւ որ իրենք հիմա նոր մարզիչներ են փնտրում, որպեսզի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հեռանալուց հետո ապահովվեն ակումբի նորմալ գործունեությունը։ Ֆրանսիացի մասնագետն ընդունում է այն փաստը, որ իր հեռացման մասին խոսակցությունները վատ ազդեցություն են թողնում թիմի ելույթների վրա։ Այս մրցաշրջանում նրա միակ հույսը Եվրոպայի Լիգայում հաղթելու միջոցով չեմպիոնների լիգայում հայտնվելն է: Հակառակ դեպքում, սա կարող է դառնալ Վենգերի վատագույն տարին՝ սկսած 1996 թվականից, երբ նա գլխավորել է «Արսենալը»: Ի դեպ, լոնդոնյան ակումբը չի պատրաստվում փոխել իր գլխավոր հովանավորին՝ «Էմիրեյթս» ընկերությանը։ Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, վերջինիս հետ կնքած պայմանագրի ժամկետը երկարացվել է մինչեւ 2023/2024թթ մրցաշրջանը։ Այլ մանրամասներ կայքը չի հայտնում: