Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկու կեղծ ձուլակտորների իրացման մեղադրանքով Հայաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել. aliq.ge

Քաղաքականություն
Gold_Ingots_on_white_background

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում կեղծ ոսկե ձուլակտորների իրացման մեղադրանքով Հայաստանի 2 քաղաքացու է ձերբակալել: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Դավիթ Լացաբերիձեն։ ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ օրինապահները Հայաստանի քաղաքացիներին ձերբակալել են, երբ նրանք տարբեր տեսակի մետաղները փորձել են խաբեությամբ իրացնել բարձր հարգի 100 գրամանոց ձուլակտորների անվան տակ: 100 գրամանոց ձուլակտորի շուկայական գինը կազմում է 10 000 լարի: Հայաստանի քաղաքացիներին սպառնում է 4-ից 9 տարվա ազատազրկում: aliq.ge