Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանն այսօր կդառնար 86 տարեկան

Քաղաքականություն
Vahakn-and-hHasmig-Hovnanians

Այս առիթով այսօր Վահագնի բնակելի թաղամասում տեղի կունենա «Հիմնադրի օրվան» նվիրված միջոցառում, որի ամբողջ հասույթը կուղղվի Անուշ օպերայի նոր բեմադրության կյանքի կոչմանը: 
 
Միջոցառմանը ներկա կլինեն հայտնի դիվանագիտական ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, Վահագնի թաղամասի բնակիչներ, օպերայի սիրահարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: 
  Հովնանյան Ինթերնեյշնլն աջակցում է հայկական օպերայի զարգացմանը   «Հայկական մշակույթի հետ ապրելը փառք է, որ պետք է վայելենք կյանքի ընթացքում»: Անսահման սեր հայրենիքի հանդեպ ու ազգանվեր գործունեություն. թերևս այսպես կարելի է հակիրճ բնութագրել հայ մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանին, ով այսօր կդառնար 86 տարեկան: Շատերս տեղյակ ենք Վահագն և Հասմիկ Հովնանյանների հայապահպանությանն ուղղված գործունեության մասին, սակայն քչերս գիտենք, թե որքան կարևոր տեղ էր զբաղեցնում մշակույթը` հատկապես երաժշտությունը, նրանց կյանքում:   Վահագն Հովնանյանը ծնվել է 1932թ.-ին, նույն տարի, ինչ Ազգային օպերային թատրոնը, ինչն այդքան էլ զուգադիպություն չէ: Կենդանության օրոք սիրում էր հատկապես Անուշ օպերան և անընդմեջ կարող էր հատվածներ կատարել սիրված ստեղծագործությունից:     Ողջունելով մեծ բարերարի ու նրա տիկնոջ սերն օպերայի հանդեպ՝ Հովնանյան Ինթերնեյշնլն աջակցում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ջանքերին՝ ուղղված հայկական օպերայի զարգացմանը: Այս առիթով այսօր՝ փետրվարի 16-ին, Վահագնի բնակելի թաղամասում տեղի կունենա «Հիմնադրի օրվան» նվիրված միջոցառում, որի ամբողջ հասույթը կուղղվի Անուշ օպերայի նոր բեմադրության կյանքի կոչմանը: Միջոցառման ընթացքում կհնչեն հատվածներ սիրված ստեղծագործությունից. Անուշին կմարմնավորի Մերի Մովսիսյանը, իսկ Սարոյին՝ Պերճ Քիրազյանը: Վարսենիկ Ավանյանը կկատարի հատված Տրավիատայից: Միջոցառմանը ներկա կլինեն հայտնի դիվանագիտական ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, Վահագնի թաղամասի բնակիչներ, օպերայի սիրահարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:   Հովնանյան ամուսինները մեծապես նպաստել են Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, հայրենիք-Սփյուռք հարաբերությունների սերտացմանը, իսկ հայրենիքում՝ մշակույթի, զբոսաշրջության, կրթության, շինարարության և այլ ոլորտների զարգացմանը:   Վահագն Հովնանյանն իր ողջ կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ հոգևոր և ազգային շքանշանների և տիտղոսների, որոնցից ամենանշանավորն է «Մեծի Տանն Կիլիկիո իշխան» կոչումը:   1998թ-ին Վահագն Հովնանյանը հիմնել է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին և միակ մասնավոր բնակելի համայնքը՝ Վահագնի թաղամասը՝ նպատակ ունենալով հայրենիքում համախմբել աշխարհասփյուռ հայությանը և նպաստել համազգային ներուժի զարգացմանը: Թաղամասն այս տարի նշելու է իր հիմնադրման 20 տարին:   Հավելյալ տեղեկությունների համար դիմել Արշալոյս Ապէճեանին՝ (+374-98) 44 99 77: