Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 91-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Սպորտ
sport-fifa-reytong

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն անցած ամսվա համեմատ նահանջել է մեկ աստիճանով եւ այժմ զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը: Մեր ընտրանուց առաջ են անցել Կոնգոն ու Կանադան, իսկ ետ է մնացել՝ Գվինեա Բիսաուն: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցները՝ Էստոնիայի եւ Լիտվային ընտրանիները զբաղեցնում են համապատասխանաբար 87-րդ եւ 147-րդ հորզոնականները: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակը մնացել է անփոփոխ: 

  1. Գերմանիա՝ 1602 միավոր
  2. Բրազիլիա՝ 1484
  3. Պորտուգալիա՝ 1358
  4. Արգենտինա՝ 1348
  5. Բելգիա՝ 1325
  6. Իսպանիա՝ 1231
  7. Լեհաստան՝ 1213
  8. Շվեյցարիա՝ 1190
  9. Ֆրանսիա՝ 1183
  10. Չիլի՝ 1153