Սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի ամբողջ հանրապետությունում (տեսանյութ)

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի, նիստում ընդունել է կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը հստակեցնող որոշում՝ հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքում վերջերս ամրագրված դրույթը:

 

N Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները Կատարման ժամկետը
1 Պետական գնումներով սպանդանոցային ծագման մթերքի ձեռքբերում 2018 թվականի մարտի 1-ից
2 Մսամթերքի արտադրություն (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի օգտագործելու դեպքում) 2018 թվականի մարտի 1-ից
3 Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի  արտահանում 2018 թվականի մարտի 1-ից
4 Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում) 2018 թվականի հուլիսի 1-ից
5 Երևան քաղաքում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի հուլիսի 1-ից
6 ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի հուլիսի 1-ից
7 ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում) 2018 թվականի հուլիսի 1-ից

 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2017թ. ընթացքում ինտենսիվ աշխատել է տնտեսվարողների հետ՝ հանդիպումների, պարզաբանումների, ծանուցումների միջոցով տեղեկացնելով սպասվող փոփոխության մասին:

Արդյունքում նախատեսվում է `

  • բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերքի շրջանառություն,
  • կենդանական ծագման մթերքի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,
  • վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:

 

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Աղբյուրը՝ snund.am