Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ն արձագանքել է ոհմակային տարբերակով» (տեսանյութ)

Հասարակություն
armen-1

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների կատարած ակցիան օրենքով արգելված չէ, օրենքը խախտել են հանրապետականները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասում է  քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: «Երկիր Ծիրանի»-ի քայլը  շատ ռացիոնալ քաղաքական քայլ էր, իռացիոնալ էր ՀՀԿ անդամների պահվածքը: «Դա բռնություն էր կնոջ նկատմամբ, քանի որ եթե Մարինա Խաչատրյանի փոխարեն այնտեղ տղամարդիկ լինեին, Հանրապետականները  կվախենային որեւէ քայլ կատարել: Նրանք փողոցային,  ոհմակային տարբերակով արձագանքեցին, իմանալով, որ կինն իրենց չի կարող արժանի պատասխան տալ, իրենց լկտի  պահեցին՝ քաշքշելով մարդուն: Մարդը եւ կապիկն ունեն 98 տոկոս գեների նմանություն եւ կա ընդամենը գեների 2 տոկոս տարբերություն, ՀՀԿ-ն չի կարողացել այդ 2 տոկոսի տարբերությունը պահել եւ դրսեւորել է սխալ վարքագիծ»: