Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաների բնակության վայրը որոշելիս հաշվի են առել հոգեբանի կարծիքը

Պաշտոնական
untitled_12.thumb_

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր անչափահաս երկու երեխայի բնակության վայրի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմնի կայացրած որոշման վերանայման հարցում: Ըստ դիմումատուի՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը, երեխաների բնակության վայր սահմանելով ծնողներից մեկի մոտ, հաշվի չի առել հոգեբանի մասնագիտական կարծիքը, հետևաբար եզրակացությունը չի բխում անչափահաս երեխաների շահերից: Քննարկման ընթացակարգի շրջանակում համապատասխան հիմնավորմամբ գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան՝ առաջարկելով  խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստում քննարկել երևան եկած նոր հանգամանքները, հաշվի առնել հոգեբանի կարծիքը և, ըստ այդմ, ներկայացնել նոր եզրակացություն:  Արդյունքում, երեխաների բնակության վայրը սահմանվել է մյուս ծնողի մոտ:   ՀՀ ՄԻՊ  աշխատակազմի հանրային կապերի բաժին