ԼՂ թեմայով Ալիևը ուզում է ոգևորել ժողովրդին և ընտրություններում հաղթել (տեսանյութ)

Ադրբեջանը հուսահատ քայլեր է ձեռնարկում, որ ճնշի երկրում ծավալվող ժողովրդավարական շարժումները և հենց այդ պատճառով է նախագահական ընտրությունները նոյեմբերից արտահերթ ձևով տեղափոխել ապրիլ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Գնալ նախագահական ընտրությունների նշանակում է մոբիլիզացնել հասարակությանը։ Նախընտրական շրջանում էլ Արցախը այն թեման է, որով փորձում է ոգևորել ժողովրդին ընտրություններից առաջ։ Հատկապես, որ հայատյացությունը ներկայիս ադրբեջանական սերնդի մեջ է և Ալիևի հաշվարկը հենց այս սերդնի միջոցով ընտրություններն ապահովելն է»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը։

Ըստ քաղաքագետի ընտրությունների տեղափոխման պաշտոնական հիմնավորումները  խղճուկ են, թե իբր պետք է նշվի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակը։

Հարցին, թե արդյո՞ք ընտրությունների շրջանում Ալիևը ռազմական գործողություններ կսկսի, Ալեքսանդը Մանասյան նշեց, որ դա կախված է՝ ինչ ձեռք կտա Ալիևին և նա կգործի ըստ իրավիճակի։