Դուբայում անօդաչու թռչող տաքսի կգործարկվի

Մոտ ապագայում Դուբայում անօդաչու թռչող տաքսի կգործարկվի: Համապատասխան նախագիծը ներկայացվել է Դուբայում անցկացվող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի ժամանակ, որը նվիրված է արդյունավետ պետական կառավարման և կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին (World Government Summit)։

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր տեսակի տաքսի գործարկելու նախաձեռնողը Դուբայի ճանապարհների և տրանսպորտի վարչությունն է, որը համագործակցության է հրավիրել գերմանական Volocopter ընկերությանը:

«Օդային տաքսին կհամապատասխանի անվտանգության ու ապահովության բարձր չափանիշներին», – հավաստիացրել են վարչության ներկայացուցիչները:

Ավելին ՝ TACC-ում