Զգում ենք ինչպես հարազատ տանը, միայն լեզվին ափսոս չենք տիրապետում. Ք. Պենդերեցկի (տեսանյութ)

Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու հետ հանդիպման վայրը պատահական չէր ընտրված։

Նախ, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաները  պետք է ոգեշնչվեին մեր ժամանակների մեծագույն երաժշտի այցից, Պենդերեցկին էլ իր հերթին ծանոթանար, թե ինչ պայմաններում են ուսանում մեր ապագա երաժիշտները։

«Առաջին հերթին շնորհակալություն։ Մի քանի անգամ իմ տիկնոջ հետ եղել ենք Հայաստանում։ Սիրով գալիս ենք, հրաշալի երաժիշտների կատարումներ լսում, հրաշալի մարդկանց հետ շփվում։

Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու հետ հանդիպման վայրը, նրան նվիրված փառատոնի բացումից առաջ պատահական չէր ընտրված։

Նախ, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաները, պետք է ոգեշնչվեին մեր ժամանակների մեծագույն երաժշտի այցից, Պենդերեցկին էլ իր հերթին ծանոթանար, թե ինչ պայմաններում են ուսանում մեր ապագա երաժիշտները։

«Առաջին հերթին շնորհակալություն։ Մի քանի անգամ իմ տիկնոջ հետ եղել ենք Հայաստանում։ Սիրով գալիս ենք, հրաշալի երաժիշտների կատարումներ լսում, հրաշալի մարդկանց հետ շփվում։ Զգում ենք ինչպես հարազատ տանը, միայն թե լեզվին, ափսոս չենք տիրապետում»։

Համաշխարհային մեծությունը չի մոռանում իր հայկական արմատների մասին և հայաստանյան իր այցերի ժամանակ միշտ պատմում իր տատիկի ծնողների մասին, որոնք Իսպահանից են եղել։

Ցանկացած երգահան, որպես օրինակ, պետք է իր նախորդին ունենա, այս օրինակը Քշիշտով Պենդերեցկու համար Բախն է։

«Ջութակ էի նվագում, ու համոզված էի, որ ջութակահար կդառնամ։ Երբ մի օր հայրս ցույց տվեց Բախի պարտիտուրաներից մեկը, ես տարվեցի այս երաժշտությամբ, ու սա էլ կանխորոշեց իմ ճակատագիրը»,-ասում է Պենդերեցկին։

 Ինչ վերաբերում է ավանգարդին, որից սկսեց իր ստեղծագործական ուղին, անցյալ դարի 60-ականներին, նրա խոսքով տուրք էր ժամանակին։

«Ինչպես յուրաքանչյուր հավակնոտ երիտասարդ ցանկանում էի նոր խոսք ասել, «ուրիշ» լինել»,-իր վաստակած տարիների բարձունքից ասում է Պենդերեցկին, – երբ իմ ստեղծագործություններից մեկում նվագախմբի կազմում տպագրական մեքենա ընդգրկեցի, սա իհարկե հումոր էր, բայց ասեմ, որ այդ պարտիան «կատարող» երաժիշտը, առանց որևէ հումորի խոստովանեց, որ այս «գործիքի» հանդեպ անասելի ատելությամբ էր լցվել։

Սակայն հիմա էլ, երբ նվագախմբի երաժշտական գործիքների արատահայատչամիջոցներն ինձ չեն բավարարում, նոր գործիքներ եմ հորինում, օրինակ տուբաֆոն»։

Թե ինչ ընթացք և զարգացում կունենա դասական երաժշտությունը հարցին,Պենդերեցկին պատասխանեց . «Ես մարգարե չեմ և որևէ մեկը չի կարող ասել, թե դասական երաժշտությունն ինչ զարգացումներ կարող է ունենա, գիտեմ միայն, որ ես շրջվել եմ դեպի դասական արվեստ և փորձում եմ այն մեկ երկու քայլով առաջ տանել»։

Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը կմեկնարկի այսօր և մինչև փետրվարի 17-ը, որի ընթացքում կհնչեն նրա սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները, ի դեպ որոշ գործեր՝ առաջին անգամ։