Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Արծրունին դատարան չէր կարողացել ներկայանալ (տեսանյութ)

Հասարակություն
arsen-

  «Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին  առաողջական խնդիրների պատճառով նույնիսկ չէր  կարողացել ներկայանալ իր գործով  դատական նիստին: «Հետազոտությունները ցույց տվեցին, որ իր մոտ ախտորոշվել է խպիպ: Անհրաժեշտ են հետազոտություններ եւ մենք գտնվում ենք, որ բանտային պայմաններում դա շատ դժվար կլինի բուժել  առավել եւս որ այդ հիվանդությունը հակում ունի չարորակ դառնալու: Հենց դրա համար էլ գտնում ենք՝անհրաժեշտ է, որ Արսենը գտնվի ազատության մեջ եւ ստանա բուժում»,- ասաց նրա պաշտպան Նարինե Ռշտունին:    Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկվում էր անկախ հանձնաժողովի որոշումը, ըստ որի մերժվել էր «Արթիկ» ՔԿՀ-ում իր պատիժը կրող  Արսեն Արծրունուն   պայմանական վաղաժամկետ ազատ արձակելը: Անկախ հանձնաժողովը պատճառաբանել էր, որ նա երեք տույժ ունի՝ երկուսը հեռախոսի, մեկն էլ՝ մոդեմի համար:    Առաջին ատյանն էլ անփոփոխ է թողել վճիռը:    «Լավ,  ի վերջո մարդը ցանկություն է ունեցել իր ընտանիքի հետ շփվելու , փոխանակ խրախուսվի շփվելը,   դրա համար տույժ են տալիս եւ դրա համար  դարձնում մատի փաթաթան, ասում, վայ,  երեք հատ տույժ ունի: 23 տարվա մեջ, եթե բաժանենք երեքի՝ 7 կես տարվա մեջ  մեկ անգամ կարգի խախտում»,- ավելացնում է պաշտպանը:   Նարինե Ռշտունին  միաժամանակ հիշեցնում է, որ  Արսեն Արծրունին   մեղավոր է ճանաչվել ոչ թե սպանության, այլ այն  պատվիրելու մեջ. «Արսենը երբեւիցե  մարդ չի սպանել, ինչու որեւէ մեկը դա հաշվի չի առնում»: Արդեն 30 ցմահ դատապարտյալներ հատել են 20 տարվա շեմը եւ ըստ օրենքի կարող են ազատ արձակվել: Բայց նախադեպ դեռ չկա։ Դատարան բերված վերաքննիչ բողոքի դեմ առարկեցին թե դատախազը, թե «Արթիկ» ՔԿՀ-ի եւ  անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը: Դատական նիստը կշարունակվի փետրվարի 27-ին:  Ի դեպ, Արսեն Արծրունին  պատժի կրմանը զուգահեռ ընդունվել  եւ ավարտվել է է Երեւանի «Ուրարտու» համալսարանի ընդհանուր հոգեբանության ֆակուլտետը՝ գերազանցության դիպլոմով։ 2015 թվականին հեռակա մասնակցել է Երեւանում տեղի ունեցող միջազգային գիտաժողովի, հրապարակել գիտական հոդված։