Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի»-ն՝ Դիլիջանում (տեսանյութ)

Հասարակություն
zaruhi-1

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր, ժամը 12:30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքում ներկայացրեց համահայկական մեծ ընդվզման իրազեկումը: Մասնավորապես, կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշեց, թե մեր ազգին հարիր չէ այս իրավիճակը, երբ ունենք Եղիշե Չարենց, Զորավար Անդրանիկ և երիտասարդներ, ովքեր 2016 թվականին իրենց կյանքի գնով կասեցրին թշնամու ներխուժումը Արցախ և Ստեփանակերտ: Զարուհի Փոստանջյանը դիմելով կանանց՝ ասաց, որ եթե հայ մայրերը չեն վախեցել  իրենց զավակներին ուղարկել առաջին գիծ՝ չխնայելով նրանց կյանքը, ուրեմն՝ այսօր էլ մեր սիրելի մայրերը պետք է լինեն ընդվզման պայքարի առաջին գծում՝ փողոցներում, և ձեռք ձեռքի բռնած, նույն օրն ու ժամին հեղեղենք բոլոր քաղաքներն ու փողոցները: «Երկիր Ծիրանի»-ի նախագահը քաղաքացիներին հորդորեց համահայկական մեծ ընդվզման միջոցով, խաղաղ ճանապարհով տապալել ապօրինի իշխանությունը և հիմնադրել նոր, ազգային Հայաստանի Հանրապետություն, որտեղ մեր քաղաքացիները՝ անկախ իրենց ապրելու վայրից, կունենան հավասար իրավունքներ, և մեր ազգի սերուցքից կկազմավորենք և՛ Ազգային ժողով, և՛ կառավարություն: Միասնաբար ցույց տանք մեր ուժը, մեր կամքը, մեր սերը Հայրենիքի նկատմամբ՝ կոչ արեց Զարուհի Փոստանջյանը:    «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 09 փետրվարի 2018 Երևան