Զարուհի Փոստանջյանը «սև ցուցակում» է

Վրաց սահմանապահների կողմից  « Նինոծմինդա » սահմանային անցակետում  2018 թվականի հունվարի 21-ին Զարուհի Փոստանջյանի  մի շարք խախտված  հիմնարար իրավունքների և ազատությունների վերաբերյալ բողոքներ են ներկայացվել Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գլխավոր ներկայացուցիչ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Թորբյորն Յագլանդին և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Նիլս Մուիժնիկսուն:

Մասնավորապես, բողոքում նշվում է, որ Զարուհի Փոստանջյանի քաղաքական գործունեությունը խաթարում է Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական պլանները և ամենայն հավանականությամբ, վրացական իշխանությունները Զարուհի Փոստանջյանին, ով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպան է, ընդգրկել են այսպես կոչված «սև ցուցակում»:  Եվ՛ Հայաստանը, և՛ Վրաստանը՝ ստանձնելով պարտականություններ Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության իրավական նորմերի շրջանակներում, պարտավոր են կատարել ստանձնած  առաքելությունները: