Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանը վարում է կայսերական քաղաքականություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
manasyan

Հայաստանի եւ Ադրբեջանի  արտգործնախարարների հանդիպումը հերթականներից էր: Բաքուն մասնակցում է նմանատիպ հանդիպումների, որպեսզի գոհացնի ԵԱՀԿ-ին, բայց շարունակում է իր գիծը՝ խախտելով հրադադարի ռեժիմը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է  քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ քաղաքագետի, Ռուսաստանը վարում է կայսերական քաղաքականություն՝ զենք վաճառելով Ադրբեջանին: «Ադրբեջանը նոր շանսեր է ստանում սահմանը խախտելու, քանի որ Ռուսաստանը զենքի նոր խմբաքանակ է տրամադրել: Նաեւ, բացի իսրայելական անօդաչու թռչող սարքեր ներմուծելուց, Ադրբեջանը փորձում է սեփական  արտադրությունը  կազմակերպել»:   Մանասյանն առաջարկում է ձեռքերը ծալած չնստել եւ մտածել սեփական միջոցներով անօդաչու թռչող  սարքեր արտադրելու մասին: