Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՍԱԼԱ-ի առաջին գործողությունը չի մոռացվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
yT5hy2cHwfM

Եռաբլուրում այսօր խունկ էր վառվում ԱՍԱԼԱ-ի մարտիկների հիշատակին: 1975թ այս օրը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ (անգլ. Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA), իրականացրեց իր առաջին գործողությունը: Բանակը պայթեցրեց  Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Բեյրութի գրասենյակը, քանի որ վերջինս նպաստում էր Միջին Արևելքի երկրներից դեպի Արևմուտք հայության գաղթին՝ դատարկելով պատմական Հայաստանին սահմանամերձ շրջանները հայ բնակիչներից:  «Գերի Գուրգեն Յանիկյան Խմբակ» անվամբ մինչ այդ անհայտ կազմակերպությունը, որը հետագայում կոչվեց ԱՍԱԼԱ,  ստանձնեց գործողության պատասխանատվությունը 43 տարի անց Եռաբլուրում գտնվողները գնահատում էին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկների գործողությունները: Մանրամասները տեսանյութում