Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հակագրիպային պատվաստանյութ, որը կպաշտպանի ամեն տեսակ վարակներից (տեսանյութ)

Քաղաքականություն
amn

Ամերիկայի ձայն Գիտնականները զգուշացնում են գրիպի համատարած համաճարակի մասին 1918 թվականի իսպանական գրիպի օրինակով, որին զոհ էր գնացել մոտ 50 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Նրանց կարծիքով նման համաճարակի բռնկումը շատ հավանական է: Նման մի իրավիճակին հակազդելու համար գիտնականները ձեռնամուխ են եղել ստեղծելու համընդհանուր մի պատվաստանյութ: Մերիլենդ նահանգում գտնվող Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները հավաստիացնում են, որ ունիվերսալ պատվաստանյութը շուտով պատրաստ կլինի: «Սա լինելու է մի պատվաստանյութ, որը կպաշտպանի գրեթե ամեն տեսակի վարակներից: Այն արդյունավետ կլինի անգամ սեզոնի փոփոխման ժամանակահատվածում»,- ասում է դոկտոր Էնթոնի Ֆաուչին: Գիտնականների կարծիքով այս նոր համընդհանուր պատվաստանյութի ի հայտ գալու պարագայում այլևս չի լինի անհրաժեշտություն պատվաստում ստանալ ամեն տարի: «Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես սպասում ենք, և կենդանիների վրա փորձարկումները գրանցեն դրական արդյունք, մենք կունենանք ունիվերսալ պատվաստանյութ գրիպի և այլ վարակների դեմ մի քանի տարում»,- ասում է Փիթեր Փեյլիսը Իքահնի համալսարանի բժշկական դպրոցից: Համընդհանուր պատվաստումը նաև կվերացնի հետագա թանկարժեք հետազոտություններ անցկացնելու կարիքը: Հայտնի է, որ այս պահին առնվազն մեկ համընդհանուր պատվաստանյութի հետազոտություն է գտնվում վերջնական փուլում: Այս հարցում հետազոտությունն անցկացնող ընկերությունը ստացել է 27 միլիոն դոլար՝ այն շարունակելու համար: