Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Sevan Startup Summit-ը փոխում է աշխարհագրությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Vahagn-Rapyan

Նոր բիզնես-գաղափարների հայտնաբերմամբ զբաղվող Sevan Startup Summit-ն ընդլայնում է աշխարհագրությունը և դուրս գալիս միջազգային հարթակ: Sevan Startup Summit ծրագրի տնօրեն Վահագն Ռափյանի խոսքով՝ վրանային բիզնես ֆորումների ձևաչափը նորություն է ամբողջ աշխարհում: «2016 թվականին, առաջին անգամ մենք իրականացրինք վրանային բիզնես ֆորում Հայաստանում։ Սա նմանը չունեցող ֆորմատ էր աշխարհում: Բավականին դժվար էր առաջին տարին, բայց մեզ մոտ ստացվեց միջոցառումը, որին մասնակցեցին Հայաստանում ոլորտին առնչվող գրեթե բոլոր կազմակերպությունները: Բավականին շատ դիմորդներ եղան, հաղթողներ, ներդրումներ արվեցին»,- նշում է Վահագն Ռափյանը: 2017 թվականի ֆորումից հետո, տարբեր երկրներից ստացվեցին առաջարկներ, որպեսզի նմանատիպ ֆորմատով ֆորումներ կազմակերպվեն տարբեր ծովափնյա շրջաններում: Այդ պատճառով այսօր արդեն Sevan Startup Summit-ը վերանվանվել ու դարձել է Seaside Startup Summit: «Արդեն 2018 թվականից սկսած, մեզ սպասվում են  Seaside Startup անվամբ ֆորումներ: Ես չգիտեմ՝ այս տարի քանիսը կանցկացնենք, բայց արդեն մոտ են 2 միջոցառումներ՝ փետրվարի 8-12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում, և մարտի 5-11-ը Հնդկաստանում: Պլանավորվում է, որ աշնանն էլ կանցկացվի Սինգապուրում կամ եվրոպական որևէ այլ երկրում: Այս պահին հավանական տարբերակներ են Իսպանիան կամ Կիպրոսը»,- ասաց Վահագն Ռափյանը: Seaside Startup ֆորումները թեև անցկացվելու են Հայաստանից դուրս, բայց իրականում դրանք նույնպես ուղղված են զարգացնելու հայակական ստարտափ էկո համակարգը, քանի որ յուրաքանչյուր ֆորումին հնարավորություն են ունենալու մասնակցել նաև թիմեր Հայաստանից: «Նախատեսում ենք, որ դրսի իվենթների 70 տոկոսը պետք է մասնակցեն տվյալ տարածքի ստարտափները, 30 տոկոսը՝ աշխարհի տարբեր երկրներից: Մասնակցելու համար պետք է հայտադիմումը լրացնել կայքում»,- նշեց ծրագրի ղեկավարը: Փոխելով աշխարհագրությունը՝ ծրագիրը չի պատրաստում փոխել ֆորմատը:Դե, իսկ  Սևան Ստարտափ սամմիթը այս տարի կկայանա հուլիսի 22-29-ը: