Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ պետք է սկսվի մաքուր էջից. վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Karavarutyan-nist2

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստն սկսեց հանձնարարականներով: Նա Գյուղատնտեսության, Ֆինանսների եւ Տարածքային կառավարման եւ զարգացման  նախարարներին,  ՊԵԿ նախագահին  եւ  բոլոր մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմներ, ինչպես նաեւ, նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրենսդրական կարգավորումների հստակեցման, և նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ: Դիմելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, վարչապետը հետաքրքրվեց. «Պարոն Մարգարյան, նման խնդիր ձեզ մոտ կա՞»։  «Վարձակալության մասով ունենք նման խնդիրներ, կխնդրեի մեզ էլ հանձնարարեք, որ քննարկումներին մասնակցենք»,-  պատասխանեց Տարոն Մարգարյանը:    Կարեն Կարապետյանը նշեց, որ խնդիրը ֆունդամենտալ պետք է լուծվի եւ ամեն ինչ սկսվի մաքուր էջից: «Որեւիցե խնդիր չկա դա բեռ դարձնել, ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր: Առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան ու վերջը դառնան անլուծելի խնդիր: Այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական եւ  համարձակ առաջարկություն տրվի»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: