Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում հաղթեց իրանցի շախմատիստը

Սպորտ
sport-chess-17.01.

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարը: Գլխավոր մրցաշարի վերջին 9-րդ տուրի բոլոր պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտվեցին։ Այդպիսով, մրցաշարի երկու առաջատարները՝ Փարհամ Մաղսուդլուն ու Կլեմենտի Սիչովը, վաստակեցին 6,5-ական միավոր եւ բաժանեցին 1-2-րդ տեղերը։ Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց իրանցի գրոսմայստերը։ Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց միջազգային վարպետ Արամ Հակոբյանը։ Ինչպես տեղեկացրեց հուշամրցաշարի գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանը, մեր շախմատիստը վաստակելով 6 միավոր, երկրորդ անգամ լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմա։