Օրենքը առաջին հայացքից պոզիտիվ է, սակայն ընկալումը այլ է. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)

ԱԺ-ում այսօր «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի՝ առաջին ընթերցմամբ փոփոխությունների քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ օրենքը առաջին հայացքից պոզիտիվ է, սակայն ընկալումը այլ է. «Բանն այն է, որ տարիներ շարունակ մեր երկրում եղել է քաղաքական հաշվեհարդարներ, եղել են քաղաքական նապտակահարմարությունից ելնելով դատավճիռներ, տարբեր որոշումներ ու դրանք լինելու են:

Դա նրանից է, որ մենք անկախ դատական համակարգ չունենք: Այն իշխանական բուրգի կրնկի տակ է: Մենք իրավունք ունենք ունենալու ողջամիտ կասկածներ, որ այն, ին առաջարկվում է Կառավարության կողմից, օգտագործվելու է ի չարս: Նույն բանն է, որ մի օր էր նախագիծ բերեք՝ մարդկանց վրա դնենք ժուչոկներ, քանի որ պատահաբար այդ մարդը ինչ-որ մի տեղ ինչ-որ մի տեղ ականատես կամ մասնակից լինի:

Այստեղ մենք ունենք վստահության լրջագույն ճգնաժամի խնդիր: Մենք լուրջ կասկածներ ունենք, որ փոխոստիկանապետի ներկայացրած նախագիծը ենթատեքստում լրիվ այլ իմաստ ունի»: