Իշխանության ամենաթողությունը չի ներվելու. Գեւորգ Գորգիսյան (տեսանյութ)

«Ելք» խմբակցությունը հունվարի 19-ին դուրս կգա փողոց պայքարի՝ ընդդեմ թանկացումների: «Հասարակական ճնշումը միակ ելքն է պայքարելու ստեղծված իրավիճակի դեմ, որպեսզի իշխանությունն ամենաթողությունից մի քայլ հետ գնա: Պիտի հասկանան, որ հասարակությունն իրենց ամենաթողությունը չի ներելու», ասում է «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Նախորդ տարիներից  մենք արդեն ունենք գնաճ եւ աշխատավարձերի չբարձրացում, որը բերում է գնողունակության անկման եւ սոցիալական ճգնաժամի ավելացման: Այս ամենի ֆոնին պետությունը քաղաքացիների կողքին կանգնելու եւ սոցիալան բեռը թեթեացնելու փոխարեն, գալիս մի քիչ բեռ էլ ինքն է ավելացնում»: Պատգամավորի կարծիքով  այս ամենը բերելու է արտագաղթի, ստվերի ավելացման եւ ուղղակի տնտեսության վերացման: Քաղաքական էլիտայի մոտ չկա նպատակ, թե ու՞ր ենք գնում, կա ընդամենը գոյատեւման նպատակ: Սրանից ավելի մոտեցում կամ հեռանկար չկա, ասում է Գորգ Գորգիսյանը:

«Հայաստանում թանկացումները կապ չունեն համաշխարհային գների հետ: Համաշխարհային  գները ընդամենը պատրվակ են  գերշահույթ ստանալու համար: Կարեւոր ապրանքները  թանկացել են՝ բենզին, գազ,  դիզվառելիք: Հիմա նաեւ  բանջարեղենն է թանկացել է, ինչո՞ւ, որովհետեւ այն մեքենաները, որոնք տեղափոխում  են  այդ ապրանքները աշխատում են դիզվառելիքով»:

Հունվարին, երբ մարդիկ ստանան աշխատավարձ, որոշ դեպքերում նաեւ նվազած աշխատավարձ,  հերթական զայրույթի նոպա կունենան, որովետեւ այն պլանավորած ծախսերը,  որոնք ունեին ստիպված են կրճատելու, եզրափակեց բանախոսը: