Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակի ղեկավարն ավարտում է իր առաքելությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
9684_hq

Հունվարի 15-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Միացյալ ազգերի կազմակերպության ռեզիդենտ համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին` Երևանում առաքելության ավարտի կապակցությամբ: Կարևորելով Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների աշխատանքներին և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի գործունեությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում Բրեդլի Բուզետոյի ներդրումը Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար, Բրեդլի Բուզետոն նշեց, որ առաքելության ընթացքում մշտապես զգացել է Հայաստանի իշխանությունների բամզակողմանի առաջկցությունը։ Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը Բրեդլի Բուզետոյին պարգևատրեց արտգործնախարարության պատվո մեդալով: