Արփինե Հովհաննիսյանը և Գագիկ Հարությունյանը ստորագրությամբ բաց են թողնվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում այսօր՝ հունվարի 13-ին, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գործող «Մայամի» հյուրանոցային համալիրի մոտից Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արփինե Հովհաննիսյանին։

  25-ամյա կինը 2017 թվականին սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խուլիգանություն՝ կատարված մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Իսկ հունվարի 12-ին, ժամը 10։50-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ Էրեբունու ոստիկանություն է ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գագիկ Հարությունյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինը 2017 թվականի դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հովհաննիսյանի և Գ. Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ բնակության վայրից չհեռանալու համար։