Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աջափնյակ վարչական շրջանում ամբողջ օրը ջուր չի լինի

Կարևոր լուրեր Տնտեսություն
water2

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 16-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հ2 հեռուստաընկերության, Գ-1 թաղամասի, Սիլիկյան հին խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ