Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, որ մենք տարածքներ ենք զիջում». Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Garnik

«Մեզ համար թիվ 1 հարցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից»,- ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Ւսագուլյանը՝ մնացած հարցերը համարելով երկրորդային: Լրագրողների դիտարկմանը, թե ինչու Ադրբեջանի իրականացրած ջարդերի հարցը դուրս է մնացել Արցախյան հարցի  կոնտեքստից, քաղաքական գործիչը պատասխանեց, որ միաժամանակ պատերազմել և դնել Սումգայիթի, Բաքվի հարցը՝ խնդիրը այլ կդարձներ և հարց է՝ կօգնե՞ր գործին, թե՞ կխանգարեր: «1988-91 թվականներին իրավիճակն ուրիշ էր, երբ մեր պետությունը դեռ Խորհրդային Միության կազմում էր, 1992-ից հետո ուրիշ էր, երբ պետություններն սկսեցին անկախանալ»,- նշում է նա՝ հավելելով, որ նոր ձևավորված իշխանությունների համար դժվար էր տեսնել և գիտակցել իրողությունները: «Մենք, անկախ ամեն ինչից, գնացել ենք ճիշտ ուղով»: Անդրադառնալով հողերի հանձնման թեմային՝ պարոն Իսագուլյանը նշեց, որ դրանք լրագրողների արած սենսացիաներն են. «Ոչ մի հող չի հանձնվելու, էդ խնդիրը փակեք: Մոռացեք նաև «ազատագրված տարածքներ» հասկացությունը, տենց բան չկա: Դրանք Արցախի անբաժան մասն են»: Այն դիտարկմանը, թե նման հայտարարություն արվում է ՀՀ նախագահի մակարդակով (հիշեցվեց Կիսիլյովի հետ հայտնի հարցազրույցը), պատասխանեց. «Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, որ մենք տարածքներ ենք զիջում: Սերժ Սարգսյանը ասել է հետևյալը՝ մենք Արցախի կողքին ենք Արցախի փոխարեն, Արցախի ժողովրդի փոխարեն և նրա կամքին հակառակ որոշում չենք կայացնելու»: