Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղջիկը Բերդից կամ խոհեր սահմանից (տեսանյութ)

Հասարակություն
Shushan

  Տավուշի մարզում  բնակվող   9-ամյա  Շուշանը հավատում է ամանորյա հրաշքին։ Բայց նրա համար   հրաշագործ հերոսը բնավ էլ Ձմեռ պապը չէ։ «Ձմեռ պապիկ, այդպիսի վատ բաներ չկան»,- ասում է նա՝  պնդելով, որ նվերներ բերում է Սուրբ  Նիկողայոսը։ Ընտանիքի ավագներից  է Շուշանը լսել  Սուրբ Նիկողայոսի բարեգործությունների մասին, եւ հասկացել, որ իրական  բարեգործը  նա է, որը  Սուրբ Ծննդի նախօրեին  օգնել է   կարիքավոր մարդկանց։  10  տարին չբոլորած աղջիկը հասցրել է այնպիսին  բաների ուշադրություն դարձնել, որոնք անգամ մեծահասակները չեն նկատում։  Փոքրիկը  փորձել է  իր  բացահայտածը  հասակակիցներին ներկայացնել, բայց համոզել դեռեւս չի ստացվում։ Քարտաշյանների վեց հոգանոց ընտանիքը  Մովսես գյուղում հաճախ է լինում, քանի որ  ազգականներ ունեն այստեղ՝՝  ի դեմս    քահանայի ընտանիքի։ Կիրակի օրերին նրանք Բերդից գալիս են  Մովսես՝ պատարագներին մասնակցելու։   Աղջիկները նաեւ երգում են պատարագներին։ 7-ամյա Ալբերտ Քարտաշյանը քույրերից ետ չի մնում։ Նա նաեւ հայրենասիրական երգեր է երգում։ Սահմանին ապրող  Ալբերտը խաղաղություն է մաղթում, նրա ավագ քրոջ՝ 12-ամյա Լիլյայի   ցանկություններն ավելի շատ են, որոնցից մեկն էլ  վերաբերում է Բերդ քաղաքին։ «Որ ցեխ չլինի մեր քաղաքում».- ասում  է Լիլյան։ Մովսեսի գյուղի երեխաները խողում են եկեղեցուն հարակից տարածքում։ Շարվում են տեսախցիկի առաջ՝ խոսելու։ Բայց բոլոր  հարցերին մի պատասխան են տալիս՝  գիտում չեմ։ Շուշանը համեմատություններ է անում Մովսեսի եւ Բերդի երեխաների միջեւ. Մովսեսում երեխաներն ավելի շատ են սիրում խաղալ։ Մեկ տարի առաջ   է  Քարտաշյանների ընտանիքը  Երեւանից  հաստատվել Բերդում։  Շուշանենց դասարանում  21 աշակերտ կա, կուզենար ավելին լինեին, գոնե 35-ը, ինչպես Երեւանում։ Աղջիկը   կարոտում  է երեւանաբնակ իր ընկերներին  եւ ուզում այդ մասին նրանք իմանան։