Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց «Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին

Սպորտ
a1mxitaryan-1.01

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում այսօր կայացած «Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 2:0: Երկրորդ խաղակեսում գոլի հեղինակներ դարձան Էնտոնի Մարսյալն ու Ջեսի Լինգրադը:         Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել էր պահեստայինների թվում: Նա չմասնակցեց խաղին, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրան այդպես էլ խաղադաշտ չմտցրեց:   «Մանչեսթեր Յունայթեդն» այս հաղթանակից հետո վաստակեց 47 միավոր եւ շրջանցեց 2-րդ հորիզոնականում գտնվող Լոնդոնի «Չելսիին», սակայն վերջինս դեռեւս պետք է մեկ խաղ անցկացնի: