Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանից բաժանվելու նոր տարբերակ է գտել

Սպորտ
a1mikidibala

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին փոխանակելու նոր տարբերակ է գտել:   Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, ակումբը ներկայումս հետաքրքրված է իտալական «Յուվենթուսի» հարձակվող Պաոլո Դիբալայի ծառայություններով: Ըստ դրանց, «Մանչեսթեր Յունայթեդը» արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց իտալական ակումբին առաջարկել է 70 մլն ֆունտ սթեռլինգ գումար եւ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: «Յուվենթուսը» դեռեւս պաշտոնական պատասխան չի տվել: